Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևանի նոր քաղաքապետին կարմիր գծերի մասին հարց են տալիս, նա ասում ա` ուզում եք մանկապարտեզները չնորոգե՞նք: Նախ, պետք ա Հայկ Մարությանին խորհուրդ տալ, որ որևէ հարցի պատասխանելուց զգույշ լինի և չկիրառի շանտաժային ոճ (էս վերագրենք անփորձությանը): Երկրորդ` կան մի քանի առանցքային, հիմնարար հարցեր, որոնց վերաբերյալ արդեն իսկ պետք էր ունենալ շատ թե քիչ կոնցեպտուալ պատասխան և կարծում եմ ավագանու 57 անդամը բավարար էր խելք խելքի տալու և արդեն իսկ էդ հարցերի վերաբերյալ ամբողջական պատասխաններ ունենալու համար: Դրանց թվում են կարմիր գծերը: Դրանք պետք ա լինեն, բայց ոչ թե ընենց, ոնց որ էսօր կան: Ու էդ հարցն ունի շատ պարզ պատասխան, որի համար բացարձակապես չկա շանտաժի կարիք»: