Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

«Խնդրում եմ՝ սատա՛ր կանգնեք ինձ». ԳՊՀ դասախոս Հասմիկ Թունյանը պահանջում է ռեկտոր Արտուշ Ղուկասյանի հրաժարականը

12:05, հինգշաբթի, 04 հոկտեմբերի, 2018 թ.
«Խնդրում եմ՝ սատա՛ր կանգնեք ինձ». ԳՊՀ դասախոս Հասմիկ Թունյանը պահանջում է ռեկտոր Արտուշ Ղուկասյանի հրաժարականը

Գորիսի Պետական Համալսարանի ֆրանսերենի դասախոս, դոցենտ Հասմիկ Թունյանը պահանջում է ԳՊՀ-ի ռեկտոր Արտուշ Ղուկասյանի հրաժարականը: Նա իր կոչ-խնդրանքում գրել է.

«Խնդրում եմ.

Ձեր մեկնաբանություններով, նամակներով և բոլոր հնարավոր միջոցներով արտահայտեք Ձեր կարծիքը. արդյո՞ք ես արժանի՞ եմ աշխատանքից ազատման՝ տարիքի պատճառով, որը կատարել է համալսարանում բազմաթիվ անօրինականությունների հեղինակ և նախկինում մի քանի գիտակրթական հաստատություններ կործանած Արտուշ Ղուկասյանը: Սույն թվականի սեպտեմբերի 3-ին ինձ ազատել է աշխատանքից՝ առանց իմ իմացության, իսկ հետո երկու աշխատակցուհու «երաշխավորությամբ» ինձ առաջարկվել է ժամավճարային հիմունքով դասավանդել, որն ինձ համար վիրավորական է և, բնականաբար, անընդունելի:

Խնդրում եմ՝ սատա՛ր կանգնեք ինձ և պաշտպանե՛ք իմ և համալսարանի աշխատակիցների 90%-ի պահանջը, այն է՝

ԳՊՀ ՌԵԿՏՈՐ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ՓՈՔՐԱԹԻՎ ՀԱՄԱԽՈՀՆԵՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԵՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

Ամեն ինչ սկսվեց այս ելույթից

Գորիսի պետական համալսարանում աշխատում եմ համարյա հիմնադրման օրվանից, և համալսարանի հետ կատարվող յուրաքանչյուր բացասական երևույթ ինձ ցավ է պատճառում: Անտարբեր լինել չեմ կարող: Ավելի քան 34 տարի ղեկավարել եմ օտար լեզուների ամբիոնը, որը եղել է այս կրթական հաստատության ամենաօրինակելի ամբիոններից մեկը: Կուռ ու համերաշխ մի ընտանիք, որի դասախոսները սկզբունքայնության ու նվիրյալության դասեր ստանալու կարիք, թվում է, չունեն: Նրանցից յուրաքանչյուրն ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ, շատ լավ տիրապետում է իր մասնագիտությանը, լավ գիտի իր իրավունքները և պարտականությունները: Սակայն այսօր աներևույթ զորությամբ ամբիոնի համերաշխությունից միայն քաղցր հիշողություն է մնացել: Այն պահպանելու մեր բոլոր ջանքերը ապարդյուն են անցել: Նկատում ենք, որ նույն իրավիճակը` կռիվ, վեճ, անվստահություն, անպաշտպանություն, բազմաթիվ անօրինականություններ տիրում է նաև մյուս ամբիոններում: Անառողջ մթնոլորտ է ողջ համալսարանում: Ո՞րն է պատճառը, ինչո՞ւ ենք կորցրել 50-ամյա մեր գեղեցիկ ավանդույթները` մեծի սիրով, փոքրի հարգանքով, միմյանց լսելու և վստահելու կարողությամբ: Խնդրում եմ` համալսարանը կործանման մի՛ տարեք, սիրելի՛ երիտասարդներ, գործընկերներ, հայրենակիցներ, համախմբվե՛ք միասնական խելամիտ որոշման շուրջ, եղե՛ք վճռական և տե՛ր կանգնեք մեր ստեղծածին»:

| | |
3170 | 0