Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Երևանի Շևչենկոյի անվան ավագ դպրոցի մանկավարժները դասադուլ են հայտարարել՝ պահանջելով տնօրենի հրաժարականը». Անահիտ Բախշյան

09:55, երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2018 թ.
«Երևանի Շևչենկոյի անվան ավագ դպրոցի մանկավարժները դասադուլ են հայտարարել՝ պահանջելով տնօրենի հրաժարականը». Անահիտ Բախշյան

Կրթության ոլորտի մասնագետ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևանի Շևչենկոյի անվան թ. 42 ավագ դպրոցի մանկավարժներից Շ. Բաղրամյանը, Ռ. Հովսեփյանն ու Ա. Սարդարյանը, ինչպես նաև դպրոցի 23 մանկավարժներից 9-ը այս պահին տեղեկացրեցին, որ դասադուլ են հայտարարել տնօրենի հրաժարականի պահանջով, ում նկատմամբ առկա է հարուցված քրեական գործ ու նա շարունակում է պաշտոնավարել և բնականաբար խոչընդոտում է քրեական գործի արդարացի քննությանը: Այսօր առավոտյան էլ մանկավարժները պարզել են, որ դպրոցի արհկոմի նախագահն ուրբաթ օրն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ու ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ արհկոմի 9 անդամներ ուրբաթ օրը նրան ներկայացրել են դասադուլ սկսելու մասին դիմում: Այս փաստը վերջնականապես լցրել է մանկավարժների համբերության բաժակն ու նրանք սկսել են դասադուլը: Խնդրում եմ լուսաբանել, դպրոցը գտնվում է Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի ետևում: Խնդրում եմ ականջալուր լինել մանկավարժների արդարացի պահանջներին»:

| | |
1776 | 0