ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը փորձում է Կենտրոնական Ասիայի տարածքում «խալիֆայություն» ստեղծել և ակտիվացնել «քնած» բջիջները: Այս մասին հայտարարել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը «Իսիկ-Կուլ-հակաահաբեկչություն-2018» զորավարժությունների բացման ընթացքում, գրում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ գրոհայիններն այդ տարածքում փորձում են ակտիվացնել իրենց «քնած» բջիջները:
Բացի այդ, Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը հայտարարել է, որ Կենտրոնական Ասիայում և ԱՊՀ տարածքում ահաբեկչական սպառնալիքները երկարաժամկետ բնույթ են կրում:
«Ցավոք, պետք է նշեմ, որ Աֆղանստանից եկող սպառնալիքներն ուժգնանում են»,- ասել է նա:
Սիրիայում զինված հակամարտությունն սկսվել է 2011թ-ից: Իսկ 2017թ. վերջին հայտարարվեց Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ հաղթանակի մասին: