Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակել Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցել է Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Այս պահին Ղազարյանը դեռևս կալանքի տակ է՝ մինչև գրավի վճարումը: