Ռուսաստանում ավարտին է մոտենում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Րոպեներ անց կմեկնարկի եզրափակիչ Ֆրանսիա - Խորվաթիա հանդիպումը։
MAMUL.am-ը հարցում էր անցկացրել՝ պարզելու՝ ինչ են կարծում մեր ընթերցողներն, ո՞ր երկրի հավաքականը կհռչակվի աշխարհի չեմպիոն։ Հարցվածների մեծամասնությունը՝ 58%-ը, կարծում է, որ աշխարհի չեմպիոն կհռչակվի Ֆրանսիայի ընտրանին, իսկ 42 %-ի կարծիքով չեմպիոն կհռչակվի Խորվաթիան։