ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բաբայան Սամվելն այսօր լրագրողների հետ զրույցում դատապարտել է Մանվելի կողմից տուշոնկի հափշտակությունը:
Մանվելի թեման արդեն դարձել է նույնիսկ Մանվելից մեծ կալիբրի թալանչիների ինդուլգենցիաի պես մի բան: Իհարկե հանրության մեջ կլինեն հավի հիշողությամբ տառապողներ, սակայն ես հո լավ եմ հիշում Սամվել Բաբայանի տան խուզարկության կադրերը, որը նկարահանել էր Համլետ Ղուշչյանը: Բռերով ադամանդներ, բազմաթիվ ավտոմեքենաներ: Տուշոնկաները էդ ավարի մոտ անմեղ չարաճճիություններ կթվային: Ու հիմա պարոն Բաբայանը առանց ամոթի ինչ-որ բան է փորձում դատապարտե՞լ:
Հաջորդը՝ Սամվել Բաբայանը հայտարարեց, որ զինված ահաբեկչական խմբի անդամները մարդասպաններ չեն, տենց ա ստացվել հիմա, մարդ ա սպանվել ու հավելում է, որ նրանց ինքը լավ է ճանաչում:
Իյա, Իրո՞ք: Ինչքա՞ն լավ: Կարող ա շաաաաաաաաատ լավ, Կարող ա այնքան լավ, որ նույնիսկ ողջունում եք ահաբեկչությունը:
Հարգելիներս, կարծեմ հակապետական բաներ էիք փնտրում...