Պրոֆեսիոնալ ռինգում հաղթանակներ տոնելուց հետո հայ բռնցքամարտիկները վերադարձել են հայրենիք։ Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների մարզիչ Դավիթ Թորոսյանը, մեկնամաբանելով Արամ Ավագյանի՝ WBC International Silver գոտին նվաճելը, նշեց։
«Այս գոտին նվաճելը մեծ նվեր է Հայաստանի համար։ Մի բան եմ ուզում ասել։ Ճիշտն ասած որոշ մարզաձևեր կան, որ օդանավակայանում բավական ճոխ դիմավորման են արժանանում։ Այդ մարզաձևերի ֆոնին բռնցքամարտն արժեզրկվում է։ Մենք ունենք 3 բռնցքամարտիկներ, ովքեր 23 մարտ են անցկացրել և անպարտելի են պրոֆեսիոնալ ռինգում, նրանց մենամարտերի 75 տոկոսն ավարտվել է նոկաուտով։ Առաջիկայում՝ հունիսի 29-ին, Նարեկ Աբգարյանը կպայքարի գոտու համար։ Մի խոսքով, պրոոֆեսոինալ բռնցքամարտը շոու բիզնես է։ Այսօր դրանով են զարմացնում աշխարհը՝ երաժշտությամբ և սպորտով։ Մենք ունենք այդ հնարավորությունները և արդեն իսկ քայլերն արել ենք»,- Դավիթ Թորոսյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։