Ջուզեպե Կոնտեն, ում պոպուլիստական 2 կուսակցությունները՝ «5 աստղերի շարժումն» ու «Լիգան», առաջադրել էին Իտալիայի վարչապետի պաշտոնում, հրաժարվել է ձևավորել կառավարությունն ու վերադարձրել է մանդատը, որը ստացել էր մայիսի 23-ին նախագահ Սերջո Մատարելայից: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը:
Նշվում է, որ հրաժարականի պատճառ է դարձել այն, որ նախագահը դեմ էր «եվրոհոռետես» թեկնածու Պաոլո Սավոնային, ում կոալիցիան առաջարկել էր նշանակել էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնում:
Ըստ Իտալիայի սահմանադրության՝ նախագահը պետք է հաստատեր առաջարկված նախարարների թեկնածությունը: