Վրաստանի Բաթում քաղաքում կայացավ Եվրոպայի շախմատի առաջնության 2-րդ տուրը, որի շրջանակներում մեր շախմատիստներից 2-րդ հաղթանակները տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Վահե Դանիելյանը: Այս հաջողությունների շարքում առանձնանում է ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանի հաղթանակը, ով 2-րդ տուրում ուժեղ գտնվեց իրենից գործակցով մոտ 250 կետով գերազանցող Անդրեյ Եսիպենկոյից: Վերոնշյալ 5 շախմատիստներն ընթանում են մրցաշարի առաջատարների խմբում: Առանձնահատուկ է նաև հայ պատանի շախմատիստուհի Աննա Սարգսյանի հաղթանակը՝ միջազգային վարպետ Ստեֆան Մազուռի նկատմամբ: Հետաքրքիր զուգադիպությամբ առաջին տուրում Մազուռին հաղթել էր Գաբրիել Սարգսյանը: