Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարի առաջին օրը հայ մարզիկները բավականին հաջող ենմասնակցել։ Նրանցից մի քանիսին կտեսնենք մեդալային գոտեմարտերում։ Հունահռոմեական ոճի հավաքականից ոսկե մեդալի համար պայքարելու է oլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Նա մինչև 97 կգ քաշային կարգում հաղթանակներ է տարել 3 գոտեմարտում։ Մերտիտղոսակիր ըմբիշը եզրափակչում հանդիպելու է ուկրաինացի Դիմիտրի Տիմչենկոյի հետ:
Մինչև 55 քաշային Նորայր Հախոյանը այսօր բրոնզե եզրափակչում կհանդիպի իրանցի Ռամին Բաստամիին։ Իսկ 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը՝ ուկրաինացի Դմիտրի Դոբրովի հետ։ Բրոնզե մեդալի համար ելույթ է ունենալունաև Էդուարդ Սարգսյանը (82 կգ), նրա մրցակիցը ադրբեջանցի Էլվին Մուրսալիևն է։ Ազատ ոճի հավաքականի 57, 65, 74 կգ քաշային ըմբիշները պարտություններ են կրել ու դուրս մնացել հետագապայքարից: