Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մեղադրանքներ է առաջադրել «Մանչեսթր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային՝ ասոցիացիայի կանոնները խախտելու համար:
Նա մեղադրվում է հանդիպման ընթացքում դեղին ժապավեն կրելու համար, որը պարունակում է քաղաքական բնույթ: Այդ կերպ իսպանացի մարզիչն իր աջակցությունն է հայտնել Կատալոնիայի անկախության համար պայքարում ազատազրկված ակտիվիստներին և քաղաքական գործիչներին: