Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Եթե դրանք, ասենք թե, ոչ բնության պայմաններում, ասենք թե, եղել են գազանանոցներում, ասենք թե, աճացրած, դրանք վայրի պայմաններում չեն կարող ապրել». Գ. Ծառուկյանն՝ իր առյուծների մասին

18:00, ուրբաթ, 09 փետրվարի, 2018 թ.
«Եթե դրանք, ասենք թե, ոչ բնության պայմաններում, ասենք թե, եղել են գազանանոցներում, ասենք թե, աճացրած, դրանք վայրի պայմաններում չեն կարող ապրել». Գ. Ծառուկյանն՝ իր առյուծների մասին

«Բնության սիրահար եք, բայց անազատության մեջ առյուծ եք պահում»,- դիմելով «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ հարց հնչեցրին լրագրողները: Վերջինը նշեց, որ դրանք վայրի կենդանիներ չեն, յուրահատուկ են, ազատության մեջ չեն կարող գոյատևել. «Որովհետև, ինքնըստինքյան, եթե դրանք, ասենք թե, ոչ բնության պայմաններում, ասենք թե, եղել են գազանանոցներում, ասենք թե, աճացրած, դրանք վայրի պայմաններում չեն կարող ապրել: Նրանք որս չեն կարող անել, եթե բաց թողնենք: Հիմա սպիտակ առյուծ որտե՞ղ կարող ես տեսնել, գազանանոցներում չէ՞: Հո ես չե՞մ գնացել, ասեն թե, անտառներից բռնել բերել, իրանք վայրի չեն... Փոխանակ բնության պահպանման մասին հարցեր տաք, ի վերջո այսօր Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի ու բնության պահպանության համագործակցության հուշագրի ստորագրման օրն է»,- ասաց նա:

Լրագրողները նաև քաղաքական թեմաներով հարցեր ուղղեցին:

| | |
8486 | 11
Facebook
COMMENT.am