Ամերիկացի հայտնի ֆինանսիստ, միլիարդատեր Ջորջ Սորոսը կոչ է արել մարդկությանը հրաժարվել սոցցանցերից: Նրա խոսքով՝ դրանք սպառնալիք են ներկայացնում հանրության համար, փոխանցում է Business Insider-ը:
«Դրանք վնասակար են հատկապես երիտասարդությանը: Կա նմանություն համացանցի և մոլախաղի միջև: Խաղատները մարդկանցից գումար կորզելու միջոցներ են մշակել, նույնիսկ նրանցից, ովքեր չունեն այդ գումարները»,- ասել է գործարարը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում:
Սորոսը նաև նշել է, որ Facebook-ն ու Google-ը մենաշնորհ են ստեղծել, որն ազդում է մարդու ազատության վրա:
Բացի այդ, Սորոսը բիթքոինը «ֆինանսական փուչիկ» է անվանել: