Նոր տարին արդեն սկսվել է Նոր Զելանդիայի բնակիչների համար: Օքլենդը դիմավորել է կեսգիշերը տոնական հրավառությամբ:
Մոտակա ժամերին Նոր տարին կդիմավորեն Ավստրալիան, Ճապոնիան:
Իսկ ահա Շոտլանդիայում 20 հազար մարդ ջահերով շքերթ է կազմակերպել: Համաձայն ավանդույթի՝ կրակը իմաստություն է բերում և այրում բոլոր դժբախտությունները:
Բուդապեշտում 365 փայտե սահնակներից պատրաստված եղևնի է հայտնվել, հրապարակներում լուսաձայնային շոու է անցկացվում:
Իսկ Ֆրանսիան ավանդաբար ամանորյա տոնակատարություններն անցկացնում է Ելիսեյան դաշտերում: Լոնդոնում այս օրերին հատուկ ծառայություններն արտակարգ ռեժիմի են անցել: