Հոնդուրասի նախագահ Խուան Օրլանդո Էրնանդեսի քույրը՝ Իլդա Էրնանդեսը մահացել է ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով, այս մասին հայտնում է Heraldo գործակալությունը:
Երկրի օդային ուժերին պատկանող ուղղաթիռը կործանվել է Հոնդուրասի Ֆրանսիսկո - Մորասան շրջանում, ուղղաթիռի մեջ եղել է 6 մարդ, այդ թվում նախագահի քույրը, բոլորը մահացել են:
Իլդա Էրանդեսը ժամանակին զբաղեցրել է երկրի տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը: Ներկայում նա զբաղեցնում էր երկրի ղեկավարի գլխավոր խորհրդականի պաշտոնը՝ նախագահական ընտրությունների նախընտրական փուլի շրջանակներում: