Մինչև տարեվերջ Թալիշ կվերադառնան առաջին ընտանիքները
12:05, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Մինչև տարեվերջ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ամբողջությամբ շահագործման կհանձնվեն առաջին 17 բնակելի տները, որտեղ մշտական բնակություն են հաստատելու այն բնակիչներն, ովքեր առաջինն են ցանկություն հայտնել վերադառնալ գյուղ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և հավելել, որ բացի կապիտալ վերանորոգման աշխատանքներից, որոշ առանձնատներում իրականացվել են կցակառուցման աշխատանքներ: Բոլոր տներում առկա են սանհանգույցներ, խոհանոցներ, կահավորված ննջասենյակներ և հյուրասենյակներ: Մինչև տարեվերջ Թալիշ կվերադառնան առաջին ընտանիքները Բացի բնակելի տներից, այս պահի դրությամբ ավարտին են մոտենում համայնքային բազմաֆունկցիոնալ կենտրոնի վերակառուցման աշխատանքները, որտեղ ընթանում են ներքին և արտաքին ներկարարական աշխատանքներ: «Համայնքային կենտրոնի շենքը կունենա համայնքի ղեկավարի աշխատակազմի համար նախատեսված սենյակներ, բուժկետ, երիտասարդների ժամանցի համար խաղասենյակներ: Շենքի հարակից տարածքում կառուցում ենք նաև կաթսայատուն, որը ծառայելու է ոչ միայն համայնքային կենտրոնին, այլև դպրոցին և մանկապարտեզին: Վերակառուցվում է նաև գյուղի հանդիսությունների դահլիճը, որը ավերվել էր հրետակոծության հետևանքով: Շենքի հիմքերն ուժեղացվել են, տանիքի ծածկն իր բոլոր հարդարման աշխատանքներով լրիվությամբ նորացվել է: Ներկայումս այնտեղ ևս շինաշխատանքներն ավարտման փուլում են և հիմնականում բարեկարգման աշխատանքներ են իրականացվում: Մինչև տարեվերջ Թալիշ կվերադառնան առաջին ընտանիքները Կ. Շահրամանյանը նշել է, որ Թալիշում կառուցվող հասարակական նշանակության բոլոր շենքներն ապահովված են ապաստարաններով, որը կարող է ծառայել նաև հարևանությամբ գտնվող տների բնակիչների համար: Մինչև տարեվերջ Թալիշ կվերադառնան առաջին ընտանիքները |
3795 | 0