Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ յոթնօրյա պայքարից հետո նոյեմբերի 14-ին ուսանողները դադարեցրին դասադուլը:
Օրինագծի երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվելուց հետո, ԱԺ շենքի մոտ իրավիճակը
լարվեց ուսանողների և ոստիկանների միջև: «Հանուն գիտության զարգացման նախաձեռնության» մի խումբ անդամներ հանդիպեցին ԱԺ ղեկավարության հետ, որից հետո
հայտարարեցին դասադուլի ու հացադուլի դադարեցման մասին. նոյեմեբրի 22-ին կհավաքվեն կլոր սեղանի շուրջ:
Դասադուլավորներից մի քանիսին
չգոհացրեց Դավիթ Պետրոսյանի ու նրա ընկերների որոշումը:
Հարցման նպատակն է պարզել՝ հասարակությունը դրակա՞ն է գնահատում արդյոք դասադուլն ու ցույցը դադարեցնելու որոշումը:
Քվեարկեք, որպեսզի տեսնեք արդյունքները: