Netflix ընկերությունը հայտարարել է, որ խզում է դերասան Քևին Սփեյսիի հետ համագործակցությունը, ով մեղադրվում է սեռական ոտնձգությունների համար: Այս շաբաթ ընկերությունն անորոշ ժամանակով դադարեցրել էր «Թղթե տնակը» սերիալի արտադրությունը, որում Սփեյսին գլխավոր դերակատարներից մեկն էր, ինչպես նաև աշխատում էր որպես գործադիր պրոդյուսեր:
«Netflix-ն այլևս չի մասնակցի Սփեյսիի դերակատարությամբ «Թղթե տնակը» սերիալի հետագա արտադրությանը, ինչպես նաև որոշել ենք այլևս չշարունակել մեկ այլ ֆիլմի թողարկման աշխատանքները, որում Սփեյսին դերասան և պրոդյուսեր է»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ: