«Մարսել»-ի նախագահ Ժակ Անրի Էյրոն հանդիպել է թիմի պաշտպան Պատրիս Էվրայի հետ և հայտնել նրան թիմից ժամանակավորապես հեռացվելու մասին։ Ավելի ուշ Էվրայի հետ հանդիպում կկազմակերպվի, որի ընթացքում կքննարկվի նրա հանդեպ կարգապահական տույժ կիրառելու հարցը։ Բացի այդ, «Մարսել»-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ քննվում է նաև երկրպագուների պահվածքը։ Նշվում է, սակայն, որ ֆուտբոլիստը պետք է իրեն ավելի զուսպ պահեր և չարձագանքեր նրանց սադրանքներին։
Նշենք, որ Եվրոպայի լիգայի՝ «Վիտորիա Գիմարաեշ» ակումբի դեմ խաղից առաջ 36-ամյա ֆուտբոլիստը ոտքով հարվածել է երկրպագուներից մեկի գլխին, ինչի համար կարմիր քարտ է ստացել։