Չինացիները iPhone X ֆլագմանական սմարթֆոնի կրկնօրինակ են թողարկել նախքան օրիգինալի թողարկումը: Իր արտաքին տեսքով չինական գաջեթը ոչնչով չի տարբերվում ամերիկյանից: Այս մասին հաղորդում է Phone Radar-ը:
Այն ստացել է Hotwav Symbol S3 անվանումն ու աշխատում է Android 8.0 Oreo օպերացիոն համակարգով: Հայտնի է, որ այն ունի 6 դյույմ էկրան:
Գաջեթը նախատեսված է բացառապես չինական շուկայի համար: