Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լեհաստանում հայտնաբերվել է Կաչինսկու ինքնաթիռի ինքնագրում արված պայթյունի ձայնագրությունը

13:30, կիրակի, 15 հոկտեմբերի, 2017 թ.
Լեհաստանում հայտնաբերվել է Կաչինսկու ինքնաթիռի ինքնագրում արված պայթյունի ձայնագրությունը
     Լեհաստանի կառավարական հանձնաժողովը, որը զբաղվում է նախագահ Լեհ Կաչինսկու Տու-54 ինքնաթիռի կործանման հետաքննությամբ, ինքնագրի տվյալների վերծանման արդյունքում հաստատել է ինքնաթիռի պայթյունի պահը, հաղորդում է Deutsche Welle-ն: Այս մասին հայտնել է երկրի ազգային պաշտպանության նախարար Անտոնի Մաչերեվիչը:
     «Ինքնագրերում հայտնաբերել ենք պայթյունի ձայնագրությունը: Ներկա պահին մենք զբաղվում ենք դրա վերլուծությամբ»,- ասել է նա: «Մենք հաստատել ենք, որ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով էլ ոչնչացվել է ինքնաթիռը: Այժմ մենք շատ ավելին գիտենք»,- ընդգծել է նա:
     2017թ. ապրիլին հանձնաժողովը հայտարարել էր, որ Կաչինսկու ինքնաթիռը սկսել է օդում մասնատվել ծառերին բախվելուց առաջ:
7359 | 1
Facebook