Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռեալ»-ի պաշտպան Կարվախալը մեղադրվում է ռասիզմի համար

17:45, երկուշաբթի, 18 սեպտեմբերի, 2017 թ.
«Ռեալ»-ի պաշտպան Կարվախալը մեղադրվում է ռասիզմի համար

Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Դանիել Կարվախալը մեղադրվում է ռասիզմի համար։ Միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի՝ «Լևանտե»-ի դեմ հանդիպման 66-րդ րոպեին։ Կարվախալը կոպիտ է խաղացել մրցակցի կիսապաշտպան Հեֆերսոն Լերմայի դեմ, ինչից հետո վերջինիս կապիկ է անվանել։ Հանդիպման գլխավոր մրցավար Ալեխանդրո Խոսե Էրնանդես Էրնանդեսը չի լսել ֆուտբոլիստի խոսքերը, սակայն դեղին քարտ է ցույց տվել՝ կոպիտ խաղի համար։ Լա լիգայի ղեկավարությունը մտադիր է քննել միջադեպը։

«Ռեալ»-ի պաշտպան Կարվախալը մեղադրվում է ռասիզմի համար
5917 | 0
Facebook