Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շանտաժի է ենթարկվել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը

14:30, երկուշաբթի, 18 սեպտեմբերի, 2017 թ.
Շանտաժի է ենթարկվել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը

Անհայտ հանցագործների խումբը շանտաժի է ենթարկել Ֆրանսիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի պաշտպան Լեյվին Կուրզավային։ Փարիզի ակումբներից մեկում ֆուտբոլիստն ընկերների հետ զրույցում քննադատել է Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին։ Անհայտները տեսանկարահանել են ֆուտբոլիստի զրույցը և սկսել են շանտաժել նրան։ Նրանք Կուրզավային հանդիպում են առաջարկել և պահանջել 100 հազար եվրո, որպեսզի տեսանյութը չհայտնվի համացանցում։ Կուրզավան ոստիկանություն է դիմել, որը բերման է ենթարկել 5 կասկածյալի, որոնցից 3-ին՝ ֆուտբոլիստի տան մոտ։ Ավելի ուշ պարզվել է, որ հանցագործները մտադիր չէին հանդիպել ֆուտբոլիստի հետ, այլ ցանկանում էին գողանալ փողը, երբ Կուրզավան դուրս գա տնից։

5643 | 0
Facebook