Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ես հին հեղափոխական եմ, սակայն նոր հեղափոխություն կազմակերպելու ցանկություն չունեմ». Սաակաշվիլի

13:15, երկուշաբթի, 18 սեպտեմբերի, 2017 թ.
«Ես հին հեղափոխական եմ, սակայն նոր հեղափոխություն կազմակերպելու ցանկություն չունեմ». Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Վիննիցայում ցույցի ժամանակ հայտարարել է, որ մտադիր չէ Ուկրաինայում նոր հեղափոխություն կազմակերպել: Այս մասին հայտնում է Gordon պարբերականը: «Չնայած ես հին հեղափոխական եմ, սակայն նոր հեղափոխություն կազմակերպելու որևէ ցանկություն չունեմ»,- ասել է նա: Նա նաև նշել է, որ մտադիր է անցնել ողջ Ուկրաինայով և պահանջներ հավաքել: «Իսկ հետո այդ պահանջները կհանձնվեն Գերագույն ռադային և «գերագույն բարիգային»»,- հավելել է Սաակաշվիլին:
     Նշենք, որ ավելի վաղ նա հայտնել էր Կիևում 3 պահանջով ելույթ ունենալու մտադրության մասին:

5331 | 0
Facebook