Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը դժգոհել է ռուսական С-400 համակարգերի գնման մասին Անկարայի որոշումից

11:40, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ը դժգոհել է ռուսական С-400 համակարգերի գնման մասին Անկարայի որոշումից

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնի Մայքլը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դժգոհ է ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման մասին Անկարայի որոշումից, փոխանցում է TASS-ը: «Մենք տեղեկացրել ենք թուրք պաշտոնական անձանց այն մասին, որ մտահոգված ենք՝ այդ համակարգերի հնարավոր ձեռքբերման հետ կապված: Մենք նշել ենք խոշոր ռազմական գնումների դեպքում ՆԱՏՕ-ի շրջանակներում օպերատիվ համատեղելիության պահպանման կարևորությունը»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը: Ջոնի Մայքլն ընդգծել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցն է, այդ իսկ պատճառով տարածաշրջանում տարբեր սպառնալիքներից նրա պաշտպանության լավագույն տարբերակը մնում է ՆԱՏՕ-ի հետ համատեղելի հակաօդային պաշտպանական համակարգը:
     Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել էր, որ Անկարան С-400 համակարգերի գնման համար առաջին վճարումն է կատարել:

5188 | 0
Facebook