Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Երբ Մադուրոն հրամայի, ես զինվորական համազգեստ կկրեմ». Մարադոնա

13:35, չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2017 թ.
«Երբ Մադուրոն հրամայի, ես զինվորական համազգեստ կկրեմ». Մարադոնա

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան աջակցություն է հայտնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին՝ հայտարարելով, որ պատրաստ է պայքարել երկրի ազատության համար՝ գործող ռեժիմի կողմից։

«Երբ Մադուրոն հրամայի, ես զինվորական համազգեստ կկրեմ՝ հանուն Վենեսուելայի ազատության։ Պետք է պայքարեմ իմպերիալիզմի և այն մարդկանց դեմ, ովքեր ուզում են տիրեն մեր դրոշներին՝ ամենասուրբ բանին, ինչ ունենք։ Կեցցեն իրական վենեսուելցիները, ոչ թե նրանք, ովքեր աջակողմյան հայացքներ ունեն»,- նշել է ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Վենեսուելայում ընդդիմությունը ցույցեր է կազմակերպում նախագահ Մադուրոյի դեմ։

5731 | 0
Facebook