Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն ֆոսֆորային ռումբով հարված է հասցրել Ռաքքայի հոսպիտալի ուղղությամբ

15:45, շաբաթ, 05 օգոստոսի, 2017 թ.
ԱՄՆ-ն ֆոսֆորային ռումբով հարված է հասցրել Ռաքքայի հոսպիտալի ուղղությամբ

ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիան ֆոսֆորային ռումբով հարված է հասցրել Ռաքքայի հոսպիտալի ուղղությամբ, փոխանցում է սիրիական SANA գործակալությունը՝ հղում անելով տեղի «Կարմիր մահիկ» կազմակերպությանը: «Հոսպիտալը ռմբակոծվել է ավելի քան 20 արկերից, որոնց թիրախում են եղել էլեկտրագեներատորները, շտապօգնության մեքենաներն ու հոսպիտալի ներսի բաժանմունքները»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը:
     Կազմակերպության տվյալներով՝ շենքում ԴԱԻՇ-ի ահաբեկիչներ չեն եղել: Հունիսի 9-ին գործակալությունը հայտնել էր Ռաքքայում կոալիցիայի կողմից ֆոսֆորային ռումբի կիրառման մասին: Գործակալության տեղեկություններով՝ այդ ժամանակ ավիահարվածի զոհ էր դարձել առնվազն 17 մարդ:

5518 | 0
Facebook