Ինչ անել լնդերի մերկացումը կանխարգելելու համար
Չնայած ատամների պատշաճ խնամքին՝ շատերի մոտ կարող է ի հայտ գալ լնդերի ու ատամների մերկացման խնդիր: Սա ոչ միայն գեղագիտական տհաճություն է պարգևում, այլև ցավոտ է, կարող է հանգեցնել ատամների կորստի և մի շարք այլ խնդիրների, որոնց արդյունքը լինում է ատամների կորուստը: Նման խնդրի լուծման համար անհրաժեշտ է այցելելն ատամնաբույժին և նրա տված խորհուրդներին զուգահեռ կիրառել մի շարք բնական միջոցներ: Վիտամին C Վիտամին C-ն շատ արդյունավետ է լնդերի արյունահոսության, մերկացման ու այտուցների դեպքում: Այդ վիտամինով հարուստ են մասուրը, հաղարջն, ազնվամորին, քաղցր պղպղեղը, նեխուրը և այլն: Ալոե վերա Ալոեն հանգստացնող ազդեցություն է թողնում պարադոնտալ հիվանդությունների դեպքում, դրա հյութը նվազեցնում է լնդերի տարատեսակ հիվանդությունների խորացումը: Տաք ջրին ավելացրեք ալոեի հյութ (100 մլ-ին՝ 1-2 թեյի գդալ), խառնեք և օրական 1-2 անգամ ողողեք բերանը: Էվկալիպտ Էվկալիպտը հայտնի է որպես հակաբորբոքային միջոց, որը նաև հիանալի է ազդում լնդերի հիվանդության դեպքում: Այն սպանում է բերանի խոռոչում առկա բակտերիաները, երբ տեղի է ունենում լնդերի հետաճ: Խորհուրդ է տրվում մեկ բաժակ տաք ջրին խառնել 3-4 կաթիլ էվկալիպտի եթերայուղ, 7-10 օրվա ընթացքում բերանը ողողել օրական 2-3 անգամ: Այնուհետև ընդմիջել 3-4 օրով, ապա կրկնել կուրսը: Կանաչ թեյ Կանաչ թեյի պարբերաբար օգտագործումը նպաստում է լնդերի առողջությանը: Քունջութի յուղ Այս յուղը կարող է պայքարել բակտերիաների կուտակման դեմ: Վերցրեք մեկ թեյի գդալ քունջութի յուղ և 2-5 րոպե դրանոց ողողեք ատամները: Լնդերը կդառնան առավել ամուր: |