Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական Մանուկ Սիմոնյանն անհետ կորել է: MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Ոստիկանության լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ Մանուկ Սիմոնյան անվամբ քաղաքացու անհետ կորելու վերաբերյալ հաղորդում ստացվել է հուլիսի 23-ին:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ: