Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաստատել է, որ մնում է մադրիդյան ակումբում։
«Հիանալի էր անցած մրցաշրջանում թիմի հետ տիտղոսներ նվաճելն, ինչպես նաև անհատական մրցանակների արժանանալը։ Վատ չէր լինի կրկին տիտղոսներ նվաճել «Ռեալ»-ի հետ։ Պետք է ջանասիրաբար աշխատել, և ես կշարունակեմ անել դա։ Ֆուտբոլն իմ կյանքն է ու կիրքը»,- նշել է Ռոնալդուն՝ իսպանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։