Ինչ պետք է անել, եթե խայթել է իշամեղուն
01:10, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
Ամռանը շատերն են դառնում իշամեղվի խայթոցի զոհ, ընդ որում, բոլորը չէ, որ գիտեն, թե ինչ պետք է անել այդ պարագայում: Իշամեղվի խայթոցի դեպքում անհապաղ պետք է դիմել շտապօգնություն, եթե խայթոցի զոհը տառապում է ալերգիկ ռեակցիաներից կամ էլ ի հայտ են եկել հետևյալ ախտանշանները. Ինչ պետք է անել, եթե խայթել է իշամեղուն Ինչ պետք է անել, եթե խայթել է իշամեղուն Խայթոցից հետո այտուցվածությունն ու բորբոքումն անխուսափելի են, ուստի պետք է խայթած տեղին սառը դնել, օրինակ՝ կտորի մեջ փաթաթած սառույց, կամ մետաղական սառն առարկա: Ինչ պետք է անել, եթե խայթել է իշամեղուն Վերքը պետք է մշակել օճառաջրով, այնուհետև քսել հակաբորբոքային քսուկ: Դրա փոխարեն կարելի է պատրաստել սոդայի ու ջրի խիտ խառնուրդ, կամ էլ ատամի մածուկ, մեղր: Այս խառնուրդներից մեկն ու մեկը քսեք վերքին, կապեք կտորով, ապա լվացեք 30-60 րոպե անց: Պետք է նաև դեղամիջոցներ ընդունել: Ցավազրկող ու հակահիստամինային դեղամիջոցներն անհրաժեշտ են տհաճ զգացողություններն անցկացնելու և ալերգիկ ռեակցիաները մեղմելու համար: Սակայն հիշեք, որ ցանկացած դեղամիջոց պետք է ընդունել ըստ իր ցուցումների, իսկ ցավազրկողները չի կարելի տալ փոքր երեխաներին: |
13276 | 2