Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հակառուսական պատժամիջոցների նոր նախագիծը խախտում է ԱՄՆ Սահմանադրությունը․ The Washington Post

12:15, չորեքշաբթի, 21 հունիսի, 2017 թ.
Հակառուսական պատժամիջոցների նոր նախագիծը խախտում է ԱՄՆ Սահմանադրությունը․ The Washington Post
     Ռուսաստանի ու Իրանի դեմ պատժամիջոցների նոր նախագիծը խախտում է ԱՄՆ Սահմանադրությունը, ինչի պատճառով Ներկայացուցիչների պալատում դրա քննարկումն ընթացակարգային բարդություններ է առաջ բերել, գրում է The Washington Post-ը։ Բյուջետային հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ Կոնգրեսն ու Սենատը «սերտորեն աշխատում են» օրինագծի ընդունման ուղղությամբ։ Պալատի խոսնակ Փոլ Ռայանն իր հերթին հայտնել է, որ աջակցում է դրան, բայց չի հստակեցրել՝ արժե՞ արդյոք այն Կոնգրեսի օրակարգ բերել։
     Նախորդ շաբաթ Սենատը ձայների մեծամասնությամբ հաստատեց ՌԴ-ի ու Իրանի դեմ նոր պատժամիջոցները։ Դրանք միացվեցին իրար՝ գործընթացն արագացնելու և Թրամփի՝ փաստաթղթի ստորագրումից հրաժարվելը դժվարեցնելու համար։
     Նախագծով առաջարկվում է նվազեցնել պատժամիջոցների տակ գտնվող ինչպես ռուսական բանկերի, այնպես էլ նավթագազային հատվածի ընկերությունների շուկայական ֆինանսավորման ժամկետները։
     Բացի այդ, նախագիծը ենթադրում է, որ պետության ղեկավարը կարող է գործողություններ ձեռնարկել այն ընկերությունների նկատմամբ, որոնք պատրաստվում են մեկ տարվա ընթացքում ՌԴ շինարարության արտահանման ոլորտում ներդնել ավելի քան 5 մլն դոլար, ինչպես նաև ծառայություններ մատուցել, կամ տեղեկատվական աջակցություն ցուցաբերել։
Աղբյուրը` ria.ru
15919 | 0
Facebook