UFC նախկին մարտիկ կանադացի Թիմ Հեյգն, Ադամ Բրեյդվուդի հետ բռնցքամարտի կանոններով մենամարտի ընթացքում նոկաուտի է ենթարկվել և, գիտակցության չգալով, մահացել։ Հունիսի 16-ին կայացած մենամարտի ընթացքում Հեյգը երկու անգամ նոկդաունում է հայտնվել, ապա նաև նոկաուտում։ Հանդերձարանում նա կորցրել է գիտակցությունը և անհապաղ հոսպիտալացվել՝ ներգանգային արնազեղմամբ կոմայի մեջ գտնվելով։ Երկու ժամ անց բժիշկները հայտնել են, որ 34-ամյա մարզիկի ուղեղը մահացել է։ Բռնցքամարտիկը մահացել է՝ գիտակցության չգալով։