Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԵՄ-ի հետ ասոցացումը կսկսվի սեպտեմբերի 1-ից»․ Պորոշենկո

10:35, երեքշաբթի, 20 հունիսի, 2017 թ.
«ԵՄ-ի հետ ասոցացումը կսկսվի սեպտեմբերի 1-ից»․ Պորոշենկո
     Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն արդեն հայտնել է նաև Բրյուսել կատարելիք առաջիկա այցի մասին։
     «Վաշինգտոնից հետո միանգամից կմեկնեմ Բրյուսել՝ մասնակցելու Նիդեռլանդների կողմից ստորագրված վավերականացման փաստաթղթերի փոխանցմանը։ Սեպտեմբերի 1-ից ասոցացման համաձայնագիրը կմտնի ուժի մեջ»,- ասել է Պորոշենկոն, փոխանցում է Корреспондент-ը։
     Հիշեցնենք՝ մայիսի 30-ին Նիդեռլանդների խորհրդարանի վերին պալատը վերջնականապես վավերացրել էր Ուկրաինայի և Եվրոմիության ասոցացման մասին համաձայնագիրը։ Նիդեռլանդները վերջին երկիրն էր, որը մինչ այդ չէր հաստատել այն:
5370 | 0
Facebook