Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրշեջները դադարեցնում են որոնողական աշխատանքները Լոնդոնի այրված շենքում

17:35, հինգշաբթի, 15 հունիսի, 2017 թ.
Հրշեջները դադարեցնում են որոնողական աշխատանքները Լոնդոնի այրված շենքում

Լոնդոնում մասնագետներն ու հրշեջծառայության աշխատակիցները ժամանակավորապես դադարեցնում են զոհերի որոնման աշխատանքներն այրված բազմահարկ շենքում: «Ես այլևս հրեջների չեմ ուղարկում այնտեղ»,- հայտարարել է քաղաքային հրշեջծառայության ղեկավար Դենի Քոթթոնը: Նա հաղորդել է, որ հրշեջներն ստուգել են շենքի բոլոր 24 հարկերը` չնայած կրակի ոչ բոլոր օջախներն են մարված: Քոթթոնի խոսքով`սա ամենասասրափելի հրդեհն է, որին նա բախվել է իր գործունեության ընթացքում: Հրդեհի ժամանակ շատերը փրկվելու հույսով նետվել են բարձր հարկերից կամ էլ նետել են իրենց երեխաներին:
     Լոնդոնի ոստիկանության տվյալներով զոհերի թիվը հասել է 17-ի, հիվանդանոցներում 78 վիրավոր կա, որոնցից 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Մինչ այժմ 10-յակ մարդիկ համարվում են անհետ կորած: Հաղորդվում է, որ շենքը 400-600 բնակիչ է ունեցել:

5873 | 0
Facebook