Կատարի բնակիչներն այսօր շտապում են մոտակա խանութներ ու սուպերմարկետներ` դատարկելով ցուցափեղկերը: Բնակիչները մի շարք պետությունների հետ դիվանագիտական կապերի խզումից հետո շտապում են ապահովել իրենց խմելու ջրով ու սննդով. մարդիկ խանութնեդրից հեռանում են մթերքով բեռնված մեքենաներով: Այս խուճապը պայմանավորված է մասնավորապես Սաուդյան Արաբիայի հետ սահմանը փակելու հետ, որ սննդամթերիքի հիմնական մատակարարն էր:
Կատարցիների խոսքով` երկրում նախկինում երբեք նման բան չէր եղել:
«Ալ Ջազիրա»-ի հաղորդմամբ` Սաուդյան Արաբիայի և Կատարի միջև սահմանային անցակետում բազմաթիվ բեռնատարներ են կուտակվել, որոնք չեն կարողանում հասնել Կատար: