Արտիստները հուզված էին, Ռուդոլֆ Խառատյանը` գոհ. կայացավ «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան
Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակեդեմիական թատրոնում կայացավ Շառլ Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան: «Լա Բոհեմ» բալետն ստեղծելու ոգեշնչման աղբյուրը հենց ինքը` Շառլ Ազնավուրն էր, նրա կյանքը, երաժշտությունն ու ստեղծագործական անսանձ ուղին: «Լա Բոհեմ»-ը չի ներկայացնում նրա երգերի բովանդակությունը. պարը միջոց է` բացահայտելու Շառլ Ազնավուրի արվեստի հավերժական և համամարդկային բնույթը: Արտիստները հուզված էին, Ռուդոլֆ Խառատյանը` գոհ. կայացավ «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան Արտիստները հուզված էին, Ռուդոլֆ Խառատյանը` գոհ. կայացավ «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան «Նորություն էր: Ամեն նոր իր հետևից բերում է հետաքրքրություն, իհարկե, խոսակցություններ էլ է բերելու, բայց պետք է փորձել: Օպերայում Շառլ Ազնավուր լսելն արդեն անսովոր է, նոր լուծումներ ու նրբություններ: Ամեն դեպքում հետաքրքիր էր»,- ներկայացումից հետո մեզ հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը: Ռուդոլֆ Խառատյանը պրեմիերայից հետո հուզված էր, բայց` գոհ. սպասելիքներն ավելի քան արդարացան. Արտիստները հուզված էին, Ռուդոլֆ Խառատյանը` գոհ. կայացավ «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան Արտիստները հուզված էին, Ռուդոլֆ Խառատյանը` գոհ. կայացավ «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան Արտիստները հուզված էին, Ռուդոլֆ Խառատյանը` գոհ. կայացավ «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան |