Պաղպաղակ արտադրող իսպանական Acaram Helados-ը, համագործակցելով Cervezas Enigma գարեջրագործական ընկերության հետ, անսովոր պաղպաղակ է ստեղծել՝ գարեջրից։ Այն վառ սաթագույն է, չի պարունակում հավելանյութեր, ունի շոկոլադի, սուրճի ու կարամելի համ։ Օրերս ներկայացվել է Մադրիդում՝ El Salon de Gourmets ցուցադրության ժամանակ ու արդեն վաճառվում է Իսպանիայի ռեստորաններում։