Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի ռադիոակտիվ անտառներում բռնկված խոշոր հրդեհը դեռևս մարել չի հաջողվել

21:35, ուրբաթ, 05 մայիսի, 2017 թ.
«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի ռադիոակտիվ անտառներում բռնկված խոշոր հրդեհը դեռևս մարել չի հաջողվել

Ճապոնական բանակի զինվորներն այսօր վերսկսել են դեռևս նախորդ շաբաթվանից «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի տարածքի ռադիոակտիվ անտառներում բռնկված հրդեհի մարման աշխատանքները: Գործի են դրվել ուղղաթիռներ, իսկ ցամաքի վրա կրակի դեմ պայքարում է 250 մարդ՝ պաշտպանիչ կոմբինիզոններով: Ֆուկուսիմա նահանգի ղեկավարների հավաստմամբ՝ հրդեհի հետևանքով ռադիացիայի աճ չի գրանցվել:
     Այս ընթացքում արդեն այրվել է 20 հա անտառ Նամիե քաղաքի հարակից լեռան լանջին, որը համարվում է փակ գոտի: Ենթադրվում է, որ հրդեհի պատճառը կայծակն է եղել:

11641 | 0
Facebook