ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է «Արեգնազան» դպրոցի աշակերտներին
19:45, չորեքշաբթի, 03 մայիսի, 2017 թ.
Դպրոցի ավագ դասարանների աշակերտների շրջանում ապագա մասնագիտության ընտրությունն ամենակարևոր հարցերից մեկն է: Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի մասնագիտությունները, ի թիվս այլ մասնագիտությունների, նույնպես պատանիների ուշադրության կենտրոնում են: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ- ի դռները մշտապես բաց են դպրոցականների առջև՝ մի շարք մասնագիտությունների վերաբերյալ պատկերացում կազմելու, կողմնորոշվելու հարցում նրանց առավելագույնս օգտակար լինելու նպատակով: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է «Արեգնազան» դպրոցի աշակերտներին ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է «Արեգնազան» դպրոցի աշակերտներին «ՏՀՏ-ն դինամիկ զարգացող ոլորտ է: Այս ոլորտը ներառում է մի շարք նեղ մասնագիտական ենթաոլորտներ, որտեղ աշխատելու համար անհրաժեշտ են կրթություն, գիտելիքներ և ամենակարևորը՝ հետևողականություն ու ստեղծագործական միտք: ՎիվաՍել-ՄՏՍ-ում ներգրավված են լավագույն մասնագետները: Իսկ լավագույնը լինելը պահանջում է ոչ միայն կրթություն և գիտելիք, այլև՝ շարունակական աշխատանք՝ հմտություններն անընդհատ կատարելագործելու ու ընկերության կողմից սահմանված թիրախներին հասնելու միջոցով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է «Արեգնազան» դպրոցի աշակերտներին «Արեգնազան» կրթահամալիրը գործում է 1994 թ.-ից և Հայաստանի առաջին և միակ վալդորֆյան դպրոցն է: Ներդաշնակ զարգացումը վալդորֆյան մանկավարժության հիմնական սկզբունքն է, որի նպատակը երեխայի տարաբնույթ առանձնահատկություններն ու մարդկային որակները հնարավորինս համաչափ ու տարիքային-հոգեբանական առանձնահատկություններին համապատասխան զարգացնելն է: Մոտեցումն ուղղված է երեխային զարգացման ավելի լայն հնարավորություններ ընձեռելուն: Վալդորֆյան դպրոցների թիվն աշխարհում անցել է 1000-ից` բոլոր մայրցամաքներում: Այս դպրոցներն առանձնապես տարածված են Եվրոպայի գերմանալեզու երկրներում, Արևմտյան և Արևելյան Եվրոպայում, ԱՄՆ-ում և Կանադայում, Հարավային Ամերիկայում: Վալդորֆյան դպրոցներ են գործում նաև Իսրայելում, Ճապոնիայում և Եգիպտոսում: Բոլորը դպրոցները պետական արտոնագրեր ունեն, հիմնական դպրոցների ավարտական վկայականներն ու վկայագրերը ընդունվում են տվյալ երկրներում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է «Արեգնազան» դպրոցի աշակերտներին |
8989 | 0