Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինի դիրքորոշումն Ասադի հանդեպ անփոփոխ է». Պեսկով

14:15, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
«Պուտինի դիրքորոշումն Ասադի հանդեպ անփոփոխ է». Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը, նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ անփոփոխ է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Նախ, ինչ վերաբերում է Ասադին աջակցելուն, Ռուսաստանի և նախագահ Պուտինի դիրքորոշումը Ասադի նկատմամբ չի փոփոխվել, այն հաստատուն է և հստակորեն հայտնի»,- ասել է Պուտինը:
     Պեսկովն ընդգծել է, որ Պուտինը Ասադի փաստաբանը չէ, այլ «փաստաբանն ու պաշտպանն է միջազգային իրավունքի»:

4627 | 0
Facebook