Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է 19-րդ դարում ծնված վերջին մարդը

14:05, կիրակի, 16 ապրիլի, 2017 թ.
Մահացել է 19-րդ դարում ծնված վերջին մարդը

Իտալիայում մահացել է Երկիր մոլորակի ամենատարեց մարդը համարվող կինը՝ Էմմա Մորանոն: Նա 117 տարեկան էր ու 137 օրական: Մորանոն ծնվել է 1899 թվականի նոյեմբերի 29-ին, վերապրել է 2 համաշխարհային պատերազմներ, նրա կյանքի օրոք Իտալիայում 90 ղեկավար է փոխվել: Նրա մահից հետո Երկրի վրա այլևս չի մնացել 19-րդ դարում ծնված մարդ:
     Մորանոն ամենատարեց մարդն էր համարվում 2016 թվականի մայիսից սկսած, երբ Նյու Յորքում մահացավ ամերիկացի երկարակյաց Սյուզաննա Մուշաթ Ջոնսը:

9049 | 0
Facebook