Հարավային Աֆրիկայի ափամերձ տարածքներում նավարկող զբոսաշրջիկները ականատես են դարձել շնաձկան դեմ ծովաշան կենաց-մահու պայքարին: Այս մասին գրում է Daily Mail-ը: Զբոսաշրջիկներն իրենք են հատուկ խայծի միջոցով նավակի մոտ գրավել շնաձկանը, սակայն վերջինը մոռացել է խայծի մասին` տեսնելով ծովաշանը: Չնայած գիշատչի հսկայական երախից փրկվելու բոլոր ջանքերին` ծովաշունը դարձել է շնաձկան կեր: