Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չեչնիայում հոմոսեքսուալների նկատմամբ դաժան որս է սկսվել. կան սպանվածներ

18:35, շաբաթ, 01 ապրիլի, 2017 թ.
Չեչնիայում հոմոսեքսուալների նկատմամբ դաժան որս է սկսվել. կան սպանվածներ

Չեչնիայում վերջին շաբաթվա ընթացքում կալանավորվել է հարյուրից ավելի տղամարդ` միասեռականության կասկածանքով: Новая Газета-ի փոխանցմամբ` այս տեղեկությունը հաստատել են կարևոր բազմաթիվ աղբյուրներ: Թերթը տեղեկացնում է, որ կալանավորվածների ողջ մնալու շանսերը չնչին են, քանի որ նրանց հարազատները չեն հետաքրքրվելու նրանց ճակատագրով:

Այժմ ստույգ հայտնի է, որ սպանվել է 3 հոմոսեքսուալ, նրանց ինքնությունը ևս հայտնի է, բայց չի հրապարակվում:
     ԼԳԲՏ ակտիվիստներից մեկը թերթին նաև հայտնել է, որ հոմոսեքսուալներին ջրի երես հանելու համար կեղծ միջոցառումներ են անցկացվում, որոնց ժամանակ էլ բոլորին կալանավորում են: Նա նաև հայտնել է, որ կալանավորվածների մեջ են չեչենական մուֆթիյաթի անդամներ` ներառյալ երկրի ղեկավարությանը մոտ ու ազդեցիկ կրոնական գործիչներ, ինչպես նաև` 2 հեռուստահաղորդավար:

18024 | 1
Facebook