Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրաձգություն ԱՄՆ-ում. 4 մարդ սպանվել է

12:30, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
Հրաձգություն ԱՄՆ-ում. 4 մարդ սպանվել է

ԱՄՆ Վիսկոնսին նահանգում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 4 մարդ է մահացել. նրանցից մեկը ոստիկան է: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
     Նախնական տվյալներով` ամեն ինչ սկսվել է բանկի մասնաճյուղի մոտ, երբ կենցաղային վեճի պատճառով ոստիկաններ են կանչվել: Վրա հասած իրավապահները հաստատության մոտ 2 դի են հայտնաբերել: Նրանց սպանության հեղինակը մինչ ոստիկանների ժամանելն անհետացել է:
     10 րոպե անց ևս մեկ ահազանգ է հնչել. հաղրոդվել է, որ կրակոց է հնչել իրավաբանական գրասենյակում, այնուհետև` բազմաբնակարան շենքում:
     Լրատվականները հաղորդում են, որ ոստիկանն սպանվել է բազմաբնակարան շենքում հանցագործին չեզոքացնելու գործողության ընթացքում:
     Ոստիկանությունը կատարվածի մասին պարզաբանումներ դեռևս չի ներկայացրել, ասվում է միայն, որ անվտանգության սպառնալիքներ ներկա պահին չկան:

8564 | 0
Facebook