Համայնքների զարգացումը՝ կարևոր թիրախ. ՎիվաՍել-ՄՏՍ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են աջակցել Վայոց Ձորի Մոզրով գյուղին: Գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, կողմերը գյուղին նվիրել են 2016-ի գործարանային արտադրության՝ թրթուրավոր «ԴՏ-75» տրակտոր: Ակնկալվող գյուղտեխնիկան տրամադրվել է համատեղ իրականացվող՝ «Համայնքային զարգացում» ծրագրի շրջանակում: Համայնքների զարգացումը՝ կարևոր թիրախ. ՎիվաՍել-ՄՏՍ Նոր գյուղտեխնիկան նվիրելու համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը հերթական շրջայցով եղել են Մոզրովում, հանդիպել և մտքեր են փոխանակել համայնքի ղեկավար Արա Լևոնյանի և բնակիչների հետ: «Ավելի քան տասնմեկ տարի մեր ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը եղել է համայնքների զարգացումը: Դա պատասխանատու մոտեցման դրսևորումներից մեկն է: Փորձել ենք քայլ առ քայլ զարգացնել ենթակառուցվածքները: Այսօր տրամադրվող գյուղտեխնիկան նույնքան կարևոր է, որքան բնականոն կյանքի համար ստեղծված մյուս պայմանները: Սահմանամերձ գյուղերն այս տարի ևս կլինեն մեր ուշադրության թիրախում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Համայնքների զարգացումը՝ կարևոր թիրախ. ՎիվաՍել-ՄՏՍ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցության արդյունքն այս համայնքում բազմիցս են արձանագրել: 2016-ին Գնիշիկ համայնքում, որի կազմում Մոզրով և Գնիշիկ գյուղերն են, կառուցվել է 2050 մ երկարությամբ նոր ջրագիծ. համայնքն ամբողջությամբ ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Իսկ 2015-ին համայնքն ապահովվել է նաև լուսադիոդային (LED) համակարգով գործող արտաքին լուսավորությամբ։ Տեղակայվել է լուսավորության 37 սյուն: Մոզրով գյուղն ունի 72 բնակիչ: Տեղացիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Տարածաշրջանը հայտնի է պատմամշակութային արժեքներով և հարուստ բնությամբ: Այստեղ հայտնաբերվել են 4-5-րդ դարերի խաչքարեր, մատուռներ, դամբարաններ, բազմաթիվ քարանձավներ։ Շրջակայքի յուրահատուկ աշխարհագրական դիրքը նպաստել է բուսական և կենդանական աշխարհի ձևավորմանը` համալրելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկը: Շրջակա տարածքը միջանցք է Կարմիր գրքում գրանցված հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, գորշ արջ, լուսան, կովկասյան հովազ և այլ կենդանատեսակների համար։ |