Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբոր սպանության տեսագրությունը հայտնվել է համացանցում

10:30, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբոր սպանության տեսագրությունը հայտնվել է համացանցում

Համացանցում է հայտնվել Կուալա Լումպուրի միջազգային օդանավակայանում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբոր` Կիմ Չեն Նամի սպանության տեսագրությունը: Սպանության պահն ամրագրել են օդանավակայանում տեղադրված անվտանգության տեսախցիկները:
     Տեսանյութում երևում է, թե ինչպես է սպիտակ վերնազգեստով և ջինսով աղջիկը բռնում տղամարդուն, իսկ մեկ այլ աղջիկ նրա դեմքին թունավոր նյութ է ցանում:
     Այնուհետև տղամարդը դիմում է օդանավակայանի անվտանգության աշխատակցին: Նրան տանում են անվտանգության ծառայության հենակետ, որտեղ նա կորցնում է գիտակցությունն, իսկ ավելի ուշ` մահանում:
     Նշենք, որ Հարավային Կորեան հայտարարել է, որ Կիմ Չեն Նամի սպանության հետևում կանգնած է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը:

Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբոր սպանության տեսագրությունը հայտնվել է համացանցում
7945 | 0
Facebook