Քիչ առաջ ավարտվեց քաղաքացիական երթն` ի պաշտպանություն «Հաց բերողին»:
Ազատության հրապարակից մեկնարկած երթը շարունակվեց մինչև կալանավորների հիվանդանոց, որտեղ մասնակիցները կանգ առնելով ներկայացրեցին իրենց պահանջը, այն է` «Ազատություն «Հաց բերողին»:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մեղադրվում էր «Սասնա ծռերին» հաց հասցնելու մեջ: Թեպետ մոտավորապես մեկուկես ամիս առաջ առողջական խնդիրների պատճառով նրան ազատություն էր շնորհվել, սակայն 2016 թվականի դեկտեմբերի 31-ին նախաքննական մարմինը նրան դարձյալ կալանավորելու որոշում է կայացրել:
Արթուր Սարգսյանը հայտարարել է հացադուլ: