Ինչպես արդեն հայտնել էինք, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունները միասին են մասնակցելու 2017-ի խորհրդարանական ընտրություններին: Ցուցակի առաջին հնգյակում են Խաչատուր Քոքոբելյանը, Հրանտ Բագրատյանը, Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Մասիս Այվազյանը: Ցուցակը շարունակում են Անժելա Խաչատրյանը, Արմեն Առաքելյանը, Սոնա Մինասյանը, Նարեկ Այվազյանը, Գագիկ Բաղդասարյանը:
Ի դեպ, քիչ առաջ ԿԸՀ-ում իր փաստաթղթերը ներկայացրեց նաև Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, որի
ցուցակի հնգյակն ունի հետևյալ տեսքը. Տաճատ Սարգսյան, Վազգեն Սաֆարյան, Գագիկ Մանուկյան, Մառա Շահինյան, Համլետ Դանիելյան: